Անշարժ գույքի գների նվազումը անմիջականորեն կապված է գնողունակության անկման հետ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը:
«Դա կապված է գնողունակության անկման հետ, որը որ բերում է սոցիալական ավելի բարդ վիճակի, ավելի է խթանում արտագաղթը: Ինչը նշանակում է, որ առաջարկը արտարժույթի շուկայում էլ ավելի է ավելանալու: Պահանջարկը նվազելու է և սրա հետ կապված, այո, անմիջական ազդեցությունը լինելու է անշարժ գույքի գների վրա»,-ասաց Խուրշուդյանը: