տուն Լուրեր Անկախ Հայաստանում Փաշինյանի նման ղեկավար դեռ չենք ունեցել

Անկախ Հայաստանում Փաշինյանի նման ղեկավար դեռ չենք ունեցել

158
0

Հայաստանի անկախությունից ի վեր, Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանի նման ազնիվ, անվախ  և ժողովրդասեր ղեկավար դեռ չենք ունեցել:

Շատերին հավանաբար դուր չի գա այդ միտքը, ոմանք գուցե համարեն, որ երկրի ղեկավարին այդ աստիճան գովերգելն անթույլատրեի է, կամ էլ ասենք անձի պաշտանմունք է, սակայն կան փաստեր, որոնց հետ հաշվի չնստել չենք կարող: Եվ հիմա, մենք ոչ թե գովերգում ենք վարչապետին, ինչպես շատերը կհամարեն, այլ պարզապես արձանագրում ենք փաստը:

Իիմանալով, որ Ջերմուկ քաղաքում և հարակից գյուղերում, մեղմ ասած, իրեն լավ չեն ընդունելոու, վարչապետը վեր է կացել և գնացել Վայոց Ձորի մարզ և տուն-տուն, փողոց-փողոց անցնելով՝ ՝ հաճախ հանրության կողմից բացասական վերաբերմունք ստանալով, փորձում է մարդկանց բացատրել խնդրի էությունը։

Ոչ ոք դեռ չէր գնացել և խոսել այն ժողովրդի հետ, որն իրենից դժգոհ է: Կա՞  մեկը, ով հիշում է նման քայլ Սերժ Սարգսյանի, կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Նման դեպք դեռևս չէր եղել:

Փաշինյանն այսօր ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը հանքի շահագործումից ոչ մի շահ չունի, և իր համար պետության վարկանիշն ու ժողովրդի կարծիքն ավելի կարևոր են: Փաստացի երկու քարի արանքում հայտնված ղեկավար, ով այս օրերին կարծես թե մնացել է միայնակ:

Տեսնելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցն ու հանդիպումները՝ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի համար կարևորը ոչ թե իր վարկանիշն է, կամ  կեղծ հարգանքը, այլ ընդհանուր, ճիշտ և զարգացման տեսլականը: Փաշինյանը երբեք չի կարող ժողովրդին դեմ որևէ որոշում կայացնել:

Ի դեպ, նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ջերմուկ այցից հետո, կբարձրանա նաև տեղի հանգստյան գոտիների վարկանիշը և միլիոնավոր դրամների օգուտ կբերի տնտեսվարողներին:

Հատկանշական մեկ փաստ ևս: Առողջարանային համալիրներից մեկից դուրս գալուց, վարչապետն ասաց, որ պետությունը կասֆալտապատի մոտակա տարածքները՝ դրանով ավելի համար պայմաններ կստեղծվի զբոսաշրջիկների համար, և էլ ավելի ներկայանալի կլինեն հանգստյան տները: Պետությունը շարունակում է զարգացնել ենթակառուցվածքները՝ այդ կերպ նպաստելով հանրության բարեկեցությանը: