«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավաքագրում է երկարաժամկետ դիտորդներ՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական և հետընտրական փուլերում մշտադիտարկում իրականացնելու համար:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հետ համագործակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն, սակայն կանչը բաց է բոլորի համար և նախատեսվում է բոլոր դիտորդների պարտադիր վերապատրաստում:
Երկարաժամկետ դիտորդի աշխատանքը սկսվում է ընտրությունների նշանակումից 5 օր հետո և ավարտվում է ընտրություններից 5 օր հետո։ Դիտորդը պիտի պատրաստի երկու միջանկյալ զեկույց քարոզարշավի ընթացքի վերաբերյալ և ամփոփիչ զեկույց քվեարկությունից 5 օր հետո:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ 077342268, 032272268 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ. փոստի հասցեին: Կոնտակտային անձ՝ Անտոն Իվչենկո:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. հոկտեմբերի 30՝ ժ․ 23:59
Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը: