տուն Լուրեր Բլոգ Անկախ ամեն ինչից՝ ՔՊ֊ին եմ քվեարկելու. Աղասի Թադևոսյան

Անկախ ամեն ինչից՝ ՔՊ֊ին եմ քվեարկելու. Աղասի Թադևոսյան

110
0

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ես Հայկոյի մասին բան չասեմ, որովհետև անկախ ամեն ինչից ՔՊ֊ին եմ քվեարկելու այն պարզ պատճառով, որ ինքն առաջարկում է քայլ առաջ, այլ՝ ոչ թե վերադարձ դեպի հետ։ Ճիշտ է Հայկոն դեռ հում է բավականին, բայց ոչինչ։ Իր հետևում թիմ է կանգնած ու ՔՊ առաջարկած ավագանու անդամների թեկնածուների մեջ մարդիկ գիտեմ, ովքեր Հայաստանի այսօրվա ամենից լուսավոր ու առաջադեմ մարդկանցից են։ Ես իրենց վստահում եմ ու գիտեմ, որ 30 տարի շարունակ նախորդ անճաշակների, գավառամիտների, ռաբիզների ու թալանչիների կողմից էս տանջված ու բռնաբարված Երևանը իրենք խելքի կբերեն, կդարձնեն մարդկանց ապրելու համար շատ մարդամոտ, կանաչապատ, հանրային տարածքներով հարուստ, հարմարավետ ու հաճելի քաղաք։