տուն Քաղաքական Միջազգային Անկարգություններ Գազայի հատվածում. զոհվել են պաղեստինցիներ

Անկարգություններ Գազայի հատվածում. զոհվել են պաղեստինցիներ

122
0

an-israeli-air-strikenbspon-gaza-on-july-8Առնվազն 4 պաղեստինցի է զոհվել, ևս 20-ը վիրավորվել են Գազայի հատվածի հետ սահմանին իսրայելցի զորքերի հետ բախումների հետևանքով: Այս մասին հաղորդում է RIA Novoti-ն` վկայակոչելով տեղի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ էլ-Քիդրին:

«Այս ժամին բերվել են 4 զոհվածներ և 22 վիրավորներ երկու սահմանամերձ շրջաններից` Գազայի արվարձաններից (մայրաքաղաքային քաղաքից) և Խան Յունիս ծայրամասից (հարավային քաղաք)»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Իսրայելցի զինվորականները զենքի կիրառումը բացատրում են 200 հոգանոց պաղեստինցիների ամբոխին զսպելու անհրաժեշտությամբ, ովքեր գրոհել են սահմանամերձ պատնեշները:

Նշվում է, որ նրանք դրանց ուղղությամբ քարեր ու այրող հեղուկով շշեր են նետել: Ուստի սահմանապահները ստիպված են եղել կրակ բացել: