տուն Քաղաքական Միջազգային Անկարգություններ Բեյրութում

Անկարգություններ Բեյրութում

139
0

9690

Բեյրութում, օգոստոսի 23-ին, երեկոյան, բազմահազարանոց ցույցի մասնակիցները ոստիկանության հետ են ընդհարվել, հաղորդել է РИА Новости-ն:

Ցուցարարները հավաքվել են լիբանանյան մայրաքաղաքի  կենտրոնում,  կառավարական համալիրի  մոտ ու պահանջել վարչապետ Թամամ  Սալամի հրաժարականը: Պատճառը Բեյրութի փողոցներում աղբահավաքության կազմակերպման խնդիրն է:

Երբ մասնակիցները շարժվել են դեպի կառավարության շենք, ոստիկանությունն ացունքաբեր գազ, ջրցան ու այլ միջոցներ   է կիրառել ցուցարարներին ցրելու համար: Սակայն, դա չի օգնել ու, ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը, ինչին հետևել են կրակոցները:

Առնվազն 30 մարդ է վիրավորվել, իսկ վերջին տեղեությունների համաձայն, կա մեկ զոհ: