Անկարայում Ռուսաատանի դեսպան Անդրեյ Կառլովը երկրորդ անգամ է կանչվել Թուրքիայի ԱԳՆ` ռազմական օդանավի հետ կապված միջադեպի առիթով, հաղորդում է RIA Novosti-ն:
Տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի դեսպանության մամլո կցորդ Իգոր Միտյակովը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ռուսական օդուժը երկրի օդային սահմանը խախտել է ոչ միայն հոկտեմբերի 3-ին, այլ նաև 4-ին: