տուն Լուրեր Անկարայում հանդիպել են Թուրքիայի և ՌԴ-ի ԶՈՒ գլխավոր շտաբի պետերը

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և ՌԴ-ի ԶՈՒ գլխավոր շտաբի պետերը

111
0

ան

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի միջև  Անկարայում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում  կողմերի միջև փոխադարձ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Ռուսաստանի  և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետեր` Վիտալի Գերասիմովի և Հուլուսի Աքարի հանդիպման ժամանակ որոշում է կայացվել նաև, որ տեղեկատվության փոխանակումը լինելու երկու երկրների ռազմաօդային ուժերի և ռազմական հետախուզության միջև:

Նշվում է, որ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնությունն առաջին հերթին վերաբերում է Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում օգոստոսի 24-ին սկսած «Եփրատի վահան»  օպերացիային: Կողմերը նաև քննարկել են նաև Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները և իրենց գործողությունները սիրիական ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ:

Ռուսական «RIA» լրատվական գործակալությանը հարցազրույց տված թուրք զինվորականը նշում է, որ այդ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում: Մի շարք ռուսական աղբյուրներ էլ տեղեկացնում  են, որ Գերասիմովն Աքարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ թուրքական զորքերի գործողությունները «Եփրատի վահան» գործողության շրջանակներում օրինական չեն` հաղորդում է Ermenihaber.am-ը: