տուն Լուրեր Անկարայում և Ստամբուլում կանայք փողոց են դուրս եկել իրենց իրավունքները պաշտպանելու համար

Անկարայում և Ստամբուլում կանայք փողոց են դուրս եկել իրենց իրավունքները պաշտպանելու համար

76
0

kin

Ստամբուլի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել` ցուցարարներին ցրելու համար, ովքեր հավաքվել են Կանանց միջազգային օրվան նվիրված տոնակատարության կապակցությամբ:

Գործակալության տվյալներով` հարյուրավոր կանայք` մանուշակագույն պաստառներով, որոնք խորհրդանշում են կանանց իրավունքների համար շարժումը, կիրակի դուրս են եկել Ստամբուլի կենտրոնական հրապարակ: Հաղորդվում է, որ ցույցի ցրման ժամանակ ոստիկանությունը մեկ կնոջ է ձերբակալել:

Աղբյուրը հայտնում է, որ այսօր Անկարայում մի քանի տասնյակ կանայք դուրս են եկել փողոցներ: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, գրում է РИА Новости-ն: