տուն Լուրեր Անկարայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները կանչվել են ԱԳՆ

Անկարայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները կանչվել են ԱԳՆ

98
0

13728

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասն ու Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը կանչվել են Թուրքիայի ԱԳՆ` կապված նրանց երկրների` սիրիական քրդերին զինամթերք մատակարարելու հետ, հաղորդում է RIA Novosti-ն` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչին:

«Երեքշաբթի ԱՄՆ և Ռուսաստանի դեսպանները կանչվել են ԱԳՆ և զգուշացվել Քրդական դեմոկրատական դաշինքին ռազմական օգնություն ցուցաբերելու անթույլատրելիության մասին»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը քրդերին զինամթերք է մատակարարում Իրաքի միջնորդությամբ: