Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 30-ի, ևս 126 մարդ վիրավորվել են, հաղորդում է Reuters-ը` հղում անելով Թուրքիայի ՆԳՆ տեղեկություններին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայում պայթյունների առթիվ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ երկու պայթյունները տեղի են ունեցել արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» ցույցի ժամանակ, որի մասնակիցները կոչ են արել դադարեցնել զինված գործողությունները Թուրքիայի բանակի և քրդերի միջև:
у