Անկարան ինքնուրույն է կառուցում իր արտաքին քաղաքականությունը՝ զարգացնելով իր հարաբերություններն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը:
«Չկա նման պետություն, որը կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրա: ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները զարգանում են կամավոր սկզբունքով և կառուցվում են՝ հաշվի առնելով երկկողմ շահերը:
Սակայն ԵՄ-ն մեր միակ առաջնահերթությունը չէ: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բազմաշերտ է, և ԵՄ-ն դրա ուղղություններից միակ մեկն է: Թուրքիան սերտ հարաբերություններ ունի թյուրքական աշխարի և Ռուսաստանի հետ», — Աքդողանի խոսքերն է փոխանցում թուրքական Hürriyet-ը:
Նա հավելել է, որ եվրոպական դիվանագիտության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ որևէ ճնշում չի զգացել: Հիշեցնենք, որ եվրահանձնակատարը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Բրյուսելը չի ցանկանում խոչընդոտել ռուս-թուրքական հարաբերություններին: