Ըստ Ռուսաստանի` Թուրքիան առաջարկել է Սիրիայում ռուսական օդուժի գործունեության փոխհամաձայնեցում:
Լուրը հատկանշական է ռուսական օդուժի կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու համատեքստում:
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը ողջունել է Թուրքիայի հետ համագործակցության գաղափարը:
«Ուրախ կլինեինք խոսել Թուրքիայի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ և քննարկել տեխնիկական մանրամասներ, որպեսզի կարողանանք զերծ մնալ Սիրիայում գործողությունների ընթացքում հնարավոր միջադեպերից»,- ասել է Անտոնովը: