տուն Քաղաքական Միջազգային Անկարան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ

Անկարան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ

73
0

630_360_1448548508-9973-glava-mid-turtsii-mevlyut-chavushoglu-foto-aaԵթե Կրեմլը ցանկանում է, Անկարան «ավելի քան պատրաստ է» Ռուսաստանի հետ համագործակցել Սիրիայում խաղաղ կարգավորման եւ երկրի աղետյալ շրջաններ մարդասիրական օգնություն հասցնելու գործում:  Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հայտնում է  DW-ն:

Նրա խոսքով, անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել հրադադարի եւ հակամարտության քաղաքական հանգուցալուծման հասնելու նպատակով: «Եթե Ռուսաստանը պատրաստ է համագործակցել մեզ հետ հրադադարի եւ մարդասիրական օգնության հարցերում, մենք առավել քան պատրաստ ենք», — ամփոփել է նա:

ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ միտում կա, որ Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցությունը կառուցողական կլինի, հնարավոր են համատեղ գործողություններ: Նրա խոսքով, Մոսկվայում «մենք շատ իրատեսաբար ենք նայում նրան, ինչ անում է Անկարան, այստեղ ոչ մի պատրանք եւ կասկած լինել չի կարող»: «Բայց միաժամանակ վերականգնված է երկխոսությունը, վերականգնված է փոխգործակցությունը, որը կարծիքների փոխանակում է ենթադրում, տեղեկատվության փոխանակում, իսկ անհրաժեշտության դեպքում հնարավոր են համատեղ գործողություններ»: