տուն Քաղաքական Միջազգային Անջելինա Ջոլին ջրծաղիկով է հիվանդացել (տեսանյութ)

Անջելինա Ջոլին ջրծաղիկով է հիվանդացել (տեսանյութ)

88
0

140318165206-leadership-2014-angelina-jolie-620xb

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ջրծաղիկով է հիվանդացել և չի կարող մասնակցել առաջիկա միջոցառումներին։ Այս մասին հաղորդում է The New York Daily News-ը։

Դերասանուհին համացանցում տեղադրել է 39 վայրկյանանոց տեսանյութ, որում բացատրում է, թե ինչու է բացակայելու հանրային միջոցառումներից։ Նա նաև ներկա չի գտնվի «Անկոտրելին»  ֆիլմի շնորհանդեսին, որի ռեժիսորն է Ջոլին, և որը թողարկվելու է դեկտեմբերի 25-ին։

«Ես տանը կլինեմ՝ քորելով մարմինս և կարոտելով Ձեզ։ Չեմ կարողանում հավատալ դրան, քանի որ այս ֆիլմը շատ կարևոր է ինձ համար․․․ սակայն այսպիսին է կյանքը», — ասելէ  Ջոլին։