Այս Սուրբ Ծննդյան տոնի օրը աշխարհահռչակ Անջելինա Ջոլին նվեր է մատուցելու իր բոլոր երկրպագուներին, այս անգամ՝ ռեժիսորական աշխատանքի տեսքով: Դեկտեմբերի 25-ին ԱՄՆ-ում լայն շուկա է դուրս գալու նրա «Անկոտրումը» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է իտալական ծագմամբ ամերիկացի թեթև աթլետ Լուի Զամպերինիի մասին: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նա ճապոնական գերության մեջ անմարտկային տանջանքների է ենթարկվել, սակայն կարողացել է տուն վերադառնալ: Ինքը՝ Զամպերինին դրական է վերաբերվել ֆիլմի ստեղծման գաղափարին, սակայն մահացել է այս տարվա հուլիսին՝ 97 տարեկան հասակում՝ այդպես էլ չդիտելով իր մասին պատմող կինոնկարը:
65 միլիոն դոլար բյուջե ունեցող ժապավենի համաշխարհային պրեմիերան կայացել է 2014թ.-ի նոյեմբերի 17-ին Սիդնեյում: