տուն Քաղաքական Միջազգային Անջատողականների ղեկավարները հրաժարվել են ստորագրել նորմանդական քառյակի մշակած համաձայնագիրը

Անջատողականների ղեկավարները հրաժարվել են ստորագրել նորմանդական քառյակի մշակած համաձայնագիրը

72
0

1179831

Իրարամերժ տեղեկություններ են ստացվում Մինսկից։ Քիչ առաջ TASS գործակալությունը հայտնել է, որ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հրաժարվել են ստորագրել նորմանդական քառյակի կողմից մշակված համաձայնագիրը։

Այս մասին գործակալությանն ասել է կոնտակտային խմբին մոտ կանգնած աղբյուրը։ Այդ խմբի աշխատանքներին առավոտից մասնակցում են ռուս անջատողականների առաջնորդներ Իգոր Պլոտնիցկին և Ալեքսանդր Զախարչենկոն։

Այս պահին նորմանդական քառյակը բանակցությունները վերսկսել է ընդայնված կազմերով։