տուն Հասարակություն Անիի յուրահատուկ նախաձեռնությունը

Անիի յուրահատուկ նախաձեռնությունը

154
0

Անի Մերուժանի Մարգարյան ֆեյսբուքյան օգտատերը հանդես է եկել յուրահատուկ նախաձեռնությամբ: Նա ընկերներին կոչ է անում իր  30-ամյակին նվեր անելու փոխարեն գումար նվիրաբերել օգնության կարիք ունեցող բազմազավակ ընտանիքի: Ստորեւ ներկայացնում ենք Անիի գրառումը.

«30-ամյակիս ընդառաջ (30?!, չեմ հավատում) որոշեցի օգտակար լինել աշխարհին։ Համագործակցելով «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» նախաձեռնության հետ` հանգանակություն եմ կազմակերպում մինչև հունիսի 21-ը։

Օգնելու ենք նկարում պատկերված ընտանիքին` Քրիստինե Կարապետյանին ու իր 6 հրաշք բալիկներին։ Չնայած երեխեքի` նկարում ջրիկ, հավես մռութներին, ապրում են ծայրահեղ վատ պայմաններում, ու, հա, օրվա հացի խնդրով …

Ըստ գումարի չափի` կհասկանամ` ինչով է կարելի օգնել։ Ընթացքում էլ փոխանցումների մասին ու հետո էլ ծախսի մասին հաշվետվություն կներկայացնեմ բնականաբար։

Ամեն 1000 դրամ կապ ունի։
Նվեր արեք ինձ էս տարի

Arca` 5406610000073853
Բանկային փոխանցում` 2050852110487001 , Ինեկոբանկ
094 14 34 24 Ինեկոընկեր-ի հեռախոսահամար

Շնորհակալ եմ (ենք) կանխավ»: