տուն Լուրեր Անիի ավերակներում հրդեհ է բռնկվել

Անիի ավերակներում հրդեհ է բռնկվել

115
0

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Անիի ավերակների խոտածածկ հատվածում հրդեհ է բռնկվել։

Թուրքական Gazetekars–ի փոխանցմամբ՝ դեռեւս անհայտ պատճառներով Անիի խոտածածկ հատվածներում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը նկատած տեղի անվտանգույթան աշխատակիցները կարողացել են կանխել տարածումը մինչ դեպի վայր են հասել հրշեջները։

Հրշեջները կրակը մարելուց հետո շարունակել են հերթապահել Անիում՝ նոր բռնկումները կանխելու նպատակով։