տուն Լուրեր Անի Ամիրաղյանն առաջադիմել է 73 հորիզոնականով

Անի Ամիրաղյանն առաջադիմել է 73 հորիզոնականով

128
0

543

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) հրապարակել է թենիսիստուհիների վարկանիշային նոր աղյուսակը:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Սերենա Ուիլյամսը: Երկրորդ տեղում է Անժելիկա Կերբերը, ում հետևում է Սիմոնա Հալեպը:

Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը վերջին շրջանում ունեցած հաջող ելույթներից հետո առաջադիմել է 73 տեղով և այժմ զբաղեցնում է 646-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ Անին նախորդ շաբաթ հասավ Անթալիայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ: