Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանն Անթալիայում մասնակցում է ITF կարգի երրորդ անընդմեջ մրցաշարին, որը կոչվում է «GD Tennis Cup Women’s» և ունի 10 000 դոլար մրցանակային ֆոնդ, հաղորդում է Armsport.am-ը:
Խաղարկության առաջին փուլում Ամիրաղյանը մրցել է Կարոլինա Կուրցի հետ և դժվարին հաղթանակ է տոնել: Առաջին խաղափուլում ավստրիացին հաղթել է 6:2 հաշվով, սակայն հաջորդող երկու սեթերում 22-ամյա հայուհին առավելության է հասել 6:4 և 6:3 հաշիվներով:
Այս հաղթնակի շնորհիվ Ամիրաղյանը մտավ 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է բրիտանուհի Աննա Բրոգանի հետ:
Նշենք, որ նախորդ շաբաթ վարկանիշային աղյուսակում 73 տեղով առաջադիմած Ամիրաղյանը մասնակցում է նաև զուգախաղի մրցաշարին, որում իտալուհի Նատաշա Պիլուդուի հետ մտել են քառորդ եզրափակիչ: