Այս պահին ընթանում է Վենետիկի հանձնաժողովի հանդիպումը ԱԺ խմբակցությունների հետ: Հանդիպման առանցքը Սահմանադրական բարեփոխումների նախագիծն է:
Հանդիպմանը ներկա գտնվող Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետի դասախոս Ռուստամ Մախմուդյանը 1in.am-ի հետ զրույցում ասաց, որ կայուն մեծամասնության խնդրի հետ կապված դժգոհությունները բնական են, քանի որ Խորհրդարանում փոքրամասնություն կազմող յուրաքանչյուր ուժ մտավախություն է ունենում հետագայում մեծամասնություն ունենալու համար:
«Յուրաքանչյուր բարեփոխված երևույթ, այն էլ այնպիսի իրավական փաստաթուղթ, ինչպիսին Սահմանադրությունն է, իհարկե, մեր հասարակության հոգեկերտվածքի համապատասխանությունը պետք է ունենա: Ես` որպես իրավաբան, կարծում եմ, որ այդ Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը կա: Անհրաժեշտություն կա նաև Սահմանադրության մեջ ներառելու այնպիսի ինստիտուտներ, որոնք վաղուց գործում են»,- ասաց նա:
Իրավաբանը վստահ է` անհրաժեշտ էր հստակեցնել երկրի կառավարման մոդելը: