տուն Լուրեր Անհրաժեշտ է ձերբազատվել կարծրատիպերից եւ խորհրդային ամեն բան վատը համարել

Անհրաժեշտ է ձերբազատվել կարծրատիպերից եւ խորհրդային ամեն բան վատը համարել

110
0

3-1_Hermine-NaxdalyanԱնհրաժեշտ է ձերբազատվել կարծրատիպերից եւ խորհրդային ամեն բան վատը համարել։ Այս մասին մարտի 17-ին խորհրդարանում ասել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք սկսում են առանց տարբերակելու ծաղրել այն ամենը, ինչ կար ԽՍՀՄ-ում։ Այդ մարդիկ չեն ուզում հիշել, որ եղել են նաեւ բաներ, որոնց վրա աճել է երկիրը եւ որոնցով իրոք հպարտանում են։ «Պետք չէ քամահրանքով խոսել «վաստակավոր» կոչման մասին։ Մի՞թե վատ կոչում է օրինակ «վաստակավոր ուսուցիչը»։ Այդպես ասողները ուղղակի չեն տեսել, թե ինչ հպարտությամբ են դա ստանում ծեր ուսուցիչները»,- ասել է Նաղդալյանը։