տուն Քաղաքական Միջազգային Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը Ղարաբաղի խնդիրը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո լուծելու համար....

Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը Ղարաբաղի խնդիրը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո լուծելու համար. Շթայնմայեր

91
0

shtanmayerԱնհրաժեշտ է ակտիվացնել  ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կարգավորելու համար։ Այս մասին փետրվարի 29-ին ՄԱԿ-ում ԱԽ նիստում ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը։

Նա հատկապես ուշադրություն է դարձրել «սառեցված» հակամարտություններին։

«Ես չէի ցանկանա հաշտվել այն հանգամանքի հետ, որ ճատակատագրապաշտության որոշակի բաժնով այս հակամարտություններն անվանել են սառեցված։ Տարեցտարի դրանցից մարդիկ են տուժում, դրանք խոչընդոտում են համապատասխան մարզերի զարգացմանը։ ԵԱՀԿ-ում մեր նախագահության շրջանակներում մենք պլանավորում ենք գործադրել բոլոր ջանքերը ավելի կառուցողական մոտեցումների վերադառնալու նպատակով, ինչպես նաեւ ամրապնդել վստահությունը փոքր, բայց շոշափելի քայլերի միջոցով»,- ասել է նա։

Շթայնմայերի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումները մտահոգիչ են։ Գերմանիան ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունների ինտենսիվացման կողմնակից է։ «Մենք պետք է ճանապարհներ գտնենք հակամարտության երկարատաեւ լուծումներ գտնելու  համար՝ հիմնվելով ուժ չկիրառելու, մտարածքայի ամբողջականության պահպանման եւ ինքնորոշման իրավունքի վրա»,- ընդգծել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը։