տուն Լուրեր Անհետացած ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Միջերկրական ծովում. Եգիպտոսի ԱԳՆ

Անհետացած ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Միջերկրական ծովում. Եգիպտոսի ԱԳՆ

108
0

1436349079

Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը երկրի ԱԳՆ-ից հաղորդագրություն է ստացել Հունաստանի Կարպատոս կղզու մոտ EgyptAir-ի անհետացած ինքնաթիռի բեկորների հայտնաբերման մասին, ТАСС-ի փոխանցմամբ`ասվում է ավիաընկերության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

EgyptAir-ի ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի ընտանիքների անդամներն արդեն տեղեկացվել են ինքնաթիռի բեկորների հայտնաբերման մասին:

Նշվում է, որ առայժմ վաղ է ասել, թե ինչն է ողբերգության պատճառը: Եգիպտոսի իշխանությունները պնդում են, որ ինքնաթիռը եղել է սարքին վիճակում և տեխնիկական ստուգում է անցել թռիչքից առաջ: Եղանակային պայմանները եղել են բարենպաստ: Եգիպտոսի վարչապետը չի բացառել ահաբեկչության վարկածը:

Եգիպտական Egypt Air ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Փարիզից Կահիրե, անհետացել է ռադարներից: Ինքնաթիռում եղել է 69 մարդ:  Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն` ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել: