Ինչպես հաղորդում է РИА Новости-ին, անհայտ անձը հայտնել է, որ Ուկրաինայի Ռադայում պայթուցիկ է տեղադրված, որտեղ այսօր պետք է քննարկվի Ուկրաինայի վարչապետ Յացենյուկի հրաժարականի դիմումը և նոր կառավարություն նշանակելու հարցը:
Ոստականության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ շենքը շրջափակված է և կատարվում են որոնողական աշխատանքներ: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ահազանգ կատարած անձի ինքնությունն արդեն պարզվել է: