Շաբաթներ առաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Գրիգոր Գրիգորյանը խոսել էր Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների մասին, որտեղ ստուգումներ էին սկսել ռուսները վարչապետ Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ: Բանախոսը մտահոգություն էր հայտնել, որ բիոլաբորատորիաների գործունեությունը Հայաստանում թերի է ուսումնասիրված, հսկողությունն էլ թույլ է: Իսկ հսկողը պետք է լինի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):
Araratnews.am-ը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրեց՝ համաձա՞յն է այս մտահոգությանը, եւ ինչքանո՞վ է ճիշտ երրորդ կողմին՝ ռուսներին, տրամադրել բիոլաբորատորիաների մասին տեղեկատվություն: Ի պատասխան ԱԱԾ տնօրենն ասաց, որ անհանգստանալու առիթ չկա, ցանկացած մարդ կարող է մտնել Հայաստանում գործող լաբորատորիաներ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավարը նաև ասել էր, որ իրանցիները եւս ցանկանում են ստուգումներ սկսել ամերիկյան լաբորատորիաներում, ԱԱԾ տնօրենը բացասաբար պատասխանեց:
Սոնա Դավթյան