տուն Հասարակություն Բժիշկ Անհանգստացա՞ծ եք ձեր միզարձակությունից՝ կօգնի «Իզմիրլյան» կենտրոնը

Անհանգստացա՞ծ եք ձեր միզարձակությունից՝ կօգնի «Իզմիրլյան» կենտրոնը

316
0

IMG_0082

Միզարձակության խանգարումները բազմազան են տղամարդկանց մոտ.

Նմանատիպ խնդիրների դեպքում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի մասնագետները կհետազոտեն և կուղղորդեն համապատասխան հետազոտման, եթե ձեզ մոտ առկա են հետևյալ ախտանիշները.

1. հաճախամիզություն ( միզարձակություն օրվա ընթացքում ավելի քան 6 անգամ)

2. գիշերային հաճախամիզություն (միզարձակություն գիշերվա ընթացքում ավելի քան 2 անգամ)

3. ցավոտ միզարձակություն

4. մեզի շիթի թուլացում (հիվանդը կարող է չնկատել մեզի շիթի թուլացած լինելը, քանի որ այն հիմնականում առաջանում է աստիճանաբար` տարիների ընթացքում)

5. միզելուց հետո միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն

6. միզարձակության սկզբի ուշացում (հիվանդը ստիպված է լինում սպասել որոշակի ժամանակ` միզարձակության սկիզբը գրանցելու համար: Նորմայում պահանջվում է սպասել ոչ ավելի քան 2-3 վայրկյան)

7. մեզի ընդհատվող շիթ ( միզելու ընթացքում մեզի շիթի հանկարծակի ընդհատում և որոշակի ժամանակ անց վերսկսում)

8. միզելուց հետո միզուկից մեզի արտահոսք կաթիլների ձևով (նորմայում, միզարձակության վերջում միզուկի մնացորդային մեզը հետհոսում է միզապարկ: Խանգարումների դեպքում հիվանդը ստիպված է լինում միզարձակության վերջում թափահարել անդամը` միզուկը դատարկելու նպատակով)

9. Միզարձակության ընթացքում որովայնի և կոնքի մկանների լարում (նորմայում միզարձակության ընթացքում որովայնի և կոնքի մկանները լարելու կարիք չի լինում, քանի որ միզապարկի մկանային համակարգը ինքնուրույն ապահովում է բավարար միզարձակություն)

Միզարձակության վերոնշյալ խանգարումները հիմնականում հանդիպում են շագանակագեղձի բարորակ գերաճի դեպքում: Եվրոպական և ամերիկյան երկրներում շագանակագեղձի բարորակ գերաճի հանդիպման հաճախականությունը` 40 տարեկանից հետո, կազմում է մոտ 60%: Կախված հիվանդության աստիճանից` տարբերում ենք բուժման դեղորայքային և վիրահատական եղանակներ: Վիրահատության հիմնական տեսակը, որն ընդունված է ամբողջ աշխարհում, շագանակագեղձի ներմիզուկային ռեզեկցիան է (միզուկի լուսանցքով մուտք գործելով դեպի շագանակագեղձ, հատվում են վերջինիս գերաճի ենթարկված մասերը` առանց մաշկի վրա որևիցե կտրվածք կատարելու): Շագանակագեղձի ներմիզուկային ռեզեկցիայի մի քանի տարբերակներ կան: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ապահովում է բոլոր ժամանակակից տարբերակները: Աշխարհում լայն տարածում ունի լազերային մեթոդը: ՀՀ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի ներմիզուկային ռեզեկցիա` լազերային մեթոդով, կատարվում է միայն Իզմիրլյան բժշկական կենտրոնում:

Եղեք առողջ:

Լրացուցիչ տեղեկությունների և մասնագիտական տեղեկատվության համար, կարող եք դիմել՝

Հայաստան, Երեւան, Ահարոնյան փողոց 6
«ԻԶՄԻՐԼՅԱՆ» Բժշկական կենտրոն
Ուրոլոգիայի կլինիկա՝ Գոռ Շադյան

Հեռ: +37410242483
E-mail: [email protected]