տուն Լուրեր Անհանդուրժողականություն ու վիրավորանքի աճ. ՄԻՊ-ը՝ քարոզարշավի մասին

Անհանդուրժողականություն ու վիրավորանքի աճ. ՄԻՊ-ը՝ քարոզարշավի մասին

137
0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախընտրական քարոզարշավի առաջին երեք օրերի ընթացքում արդեն իսկ խախտումներ է արձանագրել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ամփոփում ենք նախընտրական քարոզարշավի 3 օրերը և արդեն իսկ արձանագրել ենք խախտումներ: Ցավոք,  վիրավորանքի, այլատյացության աճ ենք նկատում: Սա համարում եմ մտահոգիչ»,- ասաց Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ի խոսքով՝ այս անհանդուրժողականությունը կարող է ազդել խոսքի ազատության վրա:  «Մենք ուշադրություն ենք դարձնում մի քանի հարցի վրա, որոնց անդրադարձ կկատարենք անպայման եւ հանդես կգանք համապատասխան հաղորդմամբ»,- ասաց Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը նաև արձանագրել է, որ անհանդուրժողականությունն ու այլատյացությունը տարածվում են ֆեյքերով: