«Նախ՝ ինքը չէր կարող դիմել չեղարկելու համար, այդպիսի բան գոյություն չունի, որ ՄԱԿ-ը դիմի այս կամ այն պայմանագիրը չեղարկելու համար: ՄԱԿ-ի անդամ պետությունը պարտավոր էր միջազգային պարտավորությունը մինչեւ վերջ հարգել: Դա ընդամենը փորձ է ընդամենը ձերբազատվելու միջազգային պարտավորությունից»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի անդամ պետություններին դիմելու հայտարարությանը:
Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանին ձեռք չի տալիս, որ այդ պայմանագրով կա ԼՂՀ-ի միջեւ ստորագրություն, որով նա, ըստ էության, ընդունել է պաշտոնական Արցախը որպես հակամարտության կողմ: Ադրբեջանի ճիգերը Շավարշ Քոչարյանը համարում է անհաջող փորձ: «Երկրորդ՝ այն հղումը, որ անում է Ադրբեջանը բանավոր պայմանավորվածության վրա, դա պայմանագիր չէ: Դա ընդամենը պայմանավորվածություն էր, ընդամենը, որպեսզի վերականգնվի 94 թվականի երկու պայմանագրերով խախտված կրակի դադարեցման եւ ռազմական դադարեցման մասին որոշումը»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով ռուսական կողմից 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին, որն այդպես էլ կյանքի չի կոչվել, եւ այդ սպառազինությունը Հայաստան չի հասել, Շավարշ Քոչարյանն ասաց, որ պայմանագիրը դեռ ընթացքի մեջ է: