Ֆիննական Rovio ընկերությունը, որը հանրահայտ Angry Birds խաղի ստեղծողն է, պատրաստվում է թողարկել խաղի նոր տարբերակ: «Ջղային թռչունների» հաջորդ տարբերակում խաղը կլինի դերային սկզբունքով: Angry Birds Epic խաղում օգտատերերը կարող են ընթացքում հավաքում այնպիսի ռեսուրսներ, որոնք թույլ կտան ստանալ նոր զենք, զրահ և այլն: Սակայն այդ ռեսուրսները կարելի է ձեռք բերել ոչ միայն խաղի ընթացքում, այլ նաև գումարով:
Խաղի մեկնարկը մարտի 16-ին կտրվի Ավստրալիայում և Կանադայում, մեկ ամսվա ընթացքում այն հասանելի կլինի նաև iOS, Android և Windows Phone օպերացիոն համակարգերով: