տուն Լուրեր Անգլիայում ֆուտբոլիստները կարճ ժամանակով կհեռացվեն խաղադաշտից

Անգլիայում ֆուտբոլիստները կարճ ժամանակով կհեռացվեն խաղադաշտից

98
0

Armsport.am-գրում է․

Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ 2019/20 մրցաշրջանից երկրի մի շարք լիգաներում կկիրառվեն ֆուտբոլիստների ժամանակավոր հեռացումներ:

Նման պատիժ ֆուտբոլիստները կստանան խաղադաշտում մրցավարների որոշումների հետ վիճելու համար։ Կանոնների փոփոխությունը ուժի մեջ կմտնի մինչև 5-րդ Անգլիական լիգայում և ցածր, ինչպես նաև 3-րդ կանանց լիգայում:

Այն ֆուտբոլիստները, որոնք վիճում են մրցավարների որոշումների հետ, կստանան դեղին քարտ և մրցավարը կպահանջի լքել խաղադաշտը մի քանի րոպեով: Նման երկու ժամանակավոր հեռացումները կհանգեցնեն կարմիր քարտի:

«Անհամաձայնությունը խաղի առանցքային մասն է, որն անհրաժեշտ է լուծել, և մեր փորձարարական փուլն ապացուցեց, որ այս մեթոդը լավ է աշխատում», -ասել է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Մարկ Բուլինգը: