Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի և Մունդիալ 2018-ի անցկացման անգլիական հայտնի նախկին ղեկավար Դևիդ Տրիսմանը հայտարարել է, որ եվրոպական հավաքականները պետք է բոյկոտեն Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը։
Ավելի վաղ, նրա հետնորդ Դևիդ Բերնշտեյնը կոչ էր արել բոյկոտել այդ առաջնությունը։ «Իմ հետնորդը կոչ է արել Եվրոպային հանդես գալ միասնական ճակատով։ Կարծում եմ սա ճիշտ դիրքորոշում է, ես աջակցում եմ նրան։ ՈւԵՖԱ-ն ու Պլատինին ավելի բարձր վարկ ունեն, քան ՖԻՖԱ-ն։ Նրանք պետք է ասեն՝ «Եթե ցանկանում եք, որպեսզի եվրոպացիները մասնակցեն համաշխարհային սպորտին, ապա այն պետք է մաքուր և թափանցիկ լինի, ուր ամեն ինչ համապատասխանում է օրենքին»։ Կարծում եմ, Ռուսաստանը կդիմադրի, սակայն կան հզոր եվրոպական ուժեր, որոնք կարող են ազդել իրավիճակի վրա՝ դրանք հովանավորներն են», — ասել է նա։
Տրիսմանը հայտնի է նրանով, որ քննադատել է Մունդիալ 2018-ի և 2022-ի անցկացման երկրներն ընտրելիս ՖԻՖԱ-ի անդամներին, ովքեր ըստ անգլիացի նախկին պաշտոնյայի՝ «կաշառք են ստացել»։