տուն Քաղաքական Միջազգային Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել Մոուրինյուին

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել Մոուրինյուին

82
0
jose-mourinho-1430315889-2363550Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին: Պորտուգալացի մասնագետը մեղադրվում է մրցավարներին ր ասոցիացիային անհիմն քննադատելու մեջ: Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի` «Սաութհեմփթոնի» հետ խաղից (1:3) հետո Մոուրինյուն կարծիք էր արտահայտել, որ 1:1 հաշվի ժամանակ պետք է նշանակվեր 11-մետրանոց հարված:-Եթե Ֆուտբոլի ասոցիացիայում ցանկանում են, թող որակազրկեն ինձ: Մյուս մարզիչներին, չգիտես ինչու, չեն որակազրկում: 1:1 հաշվի ժամանակ պետք է նշանակվեր 11-մետրանոց, բայց մրցավարները վախենում են «Չելսիի» օգտին որոշումներ կայացնել,-ասել էր Մոուրինյուն:Մինչև հոկտեմբերի 8-ը Ժոզե Մոուրինյուն պետք է պատասխանի մեղադրանքին, հակառակ դեպքում` կարող է որակազրկվել: