տուն Քաղաքական Միջազգային Անգելա Մերկելը չի մեկնի Բաքու՝ քաղաքական բանտարկյալների պատճառով

Անգելա Մերկելը չի մեկնի Բաքու՝ քաղաքական բանտարկյալների պատճառով

93
0

angela-merkel-4

Գերմանական Tagesspiegel-ը գրում է, որ Գերմանիայի առաջին դեմքերը չեն մասնակցի Բաքվում մեկնարկող Եվրոպական խաղերի բացման արարողությանը: Այս մասին պարբերականը գրել է այսօր` հղում կատարելով իր աղբյուրներին:

«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մեկնի Բաքու: Բացի այդ, ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, որը նաև համակարգում է սպորտի հարցերը, նույնպես հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք մեկնելուց: Հունիսի 12-ին նախագահ Յոախիմ Գաուկը նույնպես կմնա Բեռլինում», — գրել է թերթը` հավելելով, որ նման մերժմնան պատճառն Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների առկայությունն է: