տուն Լուրեր Բլոգ Անեծք այն հային, ով իր վախով և հուսալքությամբ վարակում է իր կողքիններին....

Անեծք այն հային, ով իր վախով և հուսալքությամբ վարակում է իր կողքիններին. Նազենի Հովհաննիսյան

172
0

10448824_660597874024037_6460489128974563102_n-310x375

Հեռուստահաղորդավար Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Հայկական բանակի օրվա կապակցությամբ։

«Հայոց բանակը 23 տարեկան է։ Չգիտեմ, կա՞ն արդյոք խոսքեր, որոնք կարողանան բնութագրել ապրումներս, երբ ամեն անգամ լսում եմ կորստի մասին, և կա՞ արդյոք մեկ այլ ժողովուրդ, որ այնպես հպարտանա իր հերոսների սխրագործություններով, ինչպես որ մենք։ Հայոց բանակը 23 տարեկան է, և 2015 թ-ին ընդառաջ այն մեր միակ ուժն է, միակ պաշտպանությունն ու …. միակ ապավենը։ Եկեղեցին՝ մեր հոգևոր անսահման ուժն է, որը դարերով է մեզ պաշտպանել և հայի տեսակն այս մեծ աշխարհում պահպանել։ Ասածս սա է, հայոց լեզվով հայրենիքի համար երդում տված զինվորին, հոգևորականի՝ հայերենով տված օրհնությամբ սահմանին կանգնած հայորդուն կարող է թուլացնել միայն մեկ բան՝ հուսահատությունը, որը բխում է ներքին անկայունությունից ու անհավատությունից…. Օ՜ն ուրեմն անեծք այն հային, ով իր վախով և հուսալքությամբ վարակում է իր կողքիններին, չգիտակցելով արածի լրջությունն ու անդառնալի հետևանքները։ Հայոց բանակն ընդամենը 23 տարեկան է, բայց այն արդեն 23 տարի է անխոնջ ապահովում է իմ ու քո հանգիստ քունը՝ խաղաղ երկնքի ներքո։ Վաղը՝ բեմում, Հայկական բանակի 23- ամյակի տոնական միջոցառմանը, ամեն մի բառ ասելիս, ես ապրելու եմ մի ամբողջ կյանք՝ պայքարի, հպարտության, շնորհակալության, երախտապարտ խոնարհումի և օրհնության։ Մերօրյա հերոսներին հավերժ փառք և երախտիք։ Հանուն հայրենիքի պաշտպանության հերոսացած հոգիները թող մնան խաղաղությամբ՝ պահպանելով երկնակամարի խաղաղությունը …. Հ.Գ Փոքրաթիվ ու փոքրատարածք հայրենիքում յուրաքանչյուրն է զինվոր։ Տոնդ շնորհավո՜ր…..»։