տուն Քաղաքական Միջազգային Իրանը կկատարի իր բոլոր պարտավորությունները․ Հասան Ռուհանի

Իրանը կկատարի իր բոլոր պարտավորությունները․ Հասան Ռուհանի

94
0

Hassan-Rouhani_2641568b

Իրանի նախագահ Հասան Ռուհանին նախօրեին անդրադարձել է միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններին՝ նշելով, որ թույլ չի տա արտաքին ճնշումներ Իրանի վրա։ Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

«Մենք միշտ կոչ էինք անում վերացնել տնտեսական, ֆինանսական, բանկային պատժամիջոցները», — ասել է նա։ Ռուհանին միջուկային ծրագրով վերջին բանակցությունները բարդ և աննախադեպ է որակել։ Նա դրանք, ինչպես և Օբաման, պատմական է համարում։

Իրանի նախագահը վերահաստատել է, որ իր երկիրը պատրաստվում է իրականացնել ստանձնած բոլոր պարտավորությունները։