Հնդկաստանի հարավային և արևմտյան շրջաններում մուսոնային անձրևներով պայմանավորված ջրհեղեղների հետևանքով 95 մարդ է մահացել, հարյուր հազարավորներն էլ տարհանվել են:
Ինչպես փոխանցում է tert.am-ը` հղում անելով BBC News-ին, մահվան դեպքերից 40-ը գրանցվել են Կերալա հարավարևելյան նահանգում: Ջրհեղեղի ու սողանքների հետևանքով որոշ շրջաններ մեկուսացվել են:
Կանխատեսումների համաձայն՝ անձրևները շարունակվելու են մի քանի օր:
Հարավարևմտյան Կարնատակա նահանգում և արևմտյան Մահարաշտրա նահանգում, որտեղ տեղակայված է Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայը, նույնպես հորդառատ անձրևներ են տեղում՝ դառնալով տասնյակ զոհերի պատճառ: