տուն Լուրեր Անձնագիր ստանալուց քաղաքացիներին հնարավորություն է տրվելու լուսանկարվել և մատնադրոշմներ հանձենել իրենց գտնվելու...

Անձնագիր ստանալուց քաղաքացիներին հնարավորություն է տրվելու լուսանկարվել և մատնադրոշմներ հանձենել իրենց գտնվելու վայրում

169
0

20130613024800nuynakanacmanqart

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ Ազգային Ժողովի առաջիկա քառօրյայի օրակարգում ընդգրկեց «ՀՀ քաղաքացու անձագրի մասին և նույնականացման քարտի մասին»  օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ  օրինագծերը:

Հիմնական զեկուցող, փոխոստիակապետ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց օրիանգծերում նախատեսվող փոփոխություններն ու նշեցˋ նախագծերի ընդունումը բխում  է կառավարության 2014թ- գործունեության ծրագրից և նպատակ ունի վերացնել գործող օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

«Անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացիներին հնարավորություն է տրվում լուսանկարվել և մատնադրոշմներ հանձենել իրենց գտնվելու վայրում, այսինքնˋ ներդրվելու է շարժական համակարգ»,- ներկայացրեց Վարդան Եղիազարյանը:

Ըստ փոփոխությանˋ նախատեսվում է սպառիչ սահմանում տալ  անձագիր կամ նույնականացման  քարտ տրամադրելը մերժելու հիմքերը, ինչպես նաև համապատասխան անձնագրային գործողությունների դիմումն ընդունել օրենքով նախատեսված փաստաթղթերը ամբողջական ներկայացնելուց հետո:

«Գործողի օրենքներից կհանվի նույնականացման քարտ կամ անձնագիր ստանալու համար դիմելուց հետո մեկ տարվա ընթացքում փաստաթղթերը չվերցնելու հիմքով դրանք անվավեր ճանաչելու դրույթներըˋ քաղաքացիներին հնարավություն տալով իր անվամբ տպագրված փաստաթուղթը վերցնել նաև մեկ տարին լրանալուց հետո մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը»,- տեղեկացրեց Վարդան Եղիազարյանը: