Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ ընդդիմադիր գործընկերները շտապում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին տված իրենց գնահատականներում:
«Շտապում են մեր ընդդիմադիր գործընկները, բնականաբար, այլ կարծիք չէի էլ սպասում: Մոտ են ընտրությունները՝ և՛ ՏԻՄ, և՛ Ազգային ժողովի, ինչեւիցե, մենք պատրաստ ենք բոլոր քննադատությունները կիսելու, դրանով հանդերձ լծվելու գործին, որովհետեւ փոփոխություններն ինքնանպատակ չեն լինում, անձերի փոփոխություն չի, ծրագրային փոփոխություն է՝ հիմնված սահմանադրական փոփոխությունների վրա»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Մանրամասները` տեսանյութում: