տուն Արցախ Անձամբ Քերրին եւ ԱՄՆ-ը ձգտում են անել ամեն ինչ՝ ղարաբաղյան խնդիրը լուծելու...

Անձամբ Քերրին եւ ԱՄՆ-ը ձգտում են անել ամեն ինչ՝ ղարաբաղյան խնդիրը լուծելու համար

80
0

166397_src

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ձգտում է իր ուժերն օգտագործել ղարաբաղյան հակամարտության լուծմանն օգնելու համար «Վեստնիկ Կավկազա» թղթակցի հետ զրույցում ասել է ամերիկացի դիվանագետ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։

Նա անդրադառնալով Aspen վերլուծական ինստիտուտի և The Atlantic հանդեսի կազմակերպած համատեղ քննարկման ժամանակ Քերրիի արած հայտարարությանը, թե ղարաբաղյան հիմնախնդրում հստակ լուծումներ դեռ չեն ուրվագծվում, նշել է, թե հակառակը՝  անձամբ Ջոն Քերրին եւ ԱՄՆ-ը ձգտում են անել ամեն ինչ, որպեսզի կողմերին օգնեն լուծելու խնդիրը քաղաքական ճանապարհով։ «Մենք նախկին գործնկերներ ենք, պետքարտուղարությունում հաճախ են ինձ ասում Քերրիի՝ ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակներ գտնելու  ձգտման մասին։ Այդ պատճառով ավելի խոհեմ կլիներ խոսեր այդ հարցում հաջողության հասնելու համար իր առաջարկների մասին, քան հայտարարել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների քաղաքական դժվարությունների մասին, որոնց նրանք բախվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատելիս»,- ասել է Բրայզան։