Հայաստանում տեղի ունեցող ավտովթարների հարցում մեծ դերակատարություն ունեն նաև նախկինում անօրինական ճանապարհով ձեռք բերված վարորդական իրավունքներով քաղաքացիները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Տեղեկացված եմ եղել, և ասել են, որ վարորդական իրավունքները ձեռք են բերում այլ ճանապարհներով, և, մարդը չունենալով համապատասխան գիտելիք, այսօր կոչվում է վարորդ ու ղեկին նստած է»,- ասաց նա:
Օսիպյանը վստահեցրեց, որ այսօր անհնար է վարորդական իրավունք ձեռք բերել զարտուղի ճանապարհով. «Այսօր վստահեցնում եմ, եթե ունեք նման փաստ՝ անձամբ ես ձեռնաշղթաներ կհագցնեմ այդ ծառայողների ձեռքերին և անձամբ խցի դուռը կփակեմ նրանց վրա … չկա նման բան»,- ասաց նա։