Իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին և ամերիկացի երգչուհի Ալիշիա Քիզը ելույթ կունենան Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում Չեմպիոնների լիգայի երզափակչի «Ռեալի Մադրիդ» — «Ատլետիկո» ֆուտբոլային հանդիպման ժամանակ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Բոչելին կկատարի Չեմպիոնների լիգայի օրհներգը, իսկ ամերիկացի երգչուհին կտա իր առաջին համերգը Եվրոպայի ակումբային գլխավոր մրցաշարի եզրափակչի բացման արարողության ժամանակ:
Նշվում է նաև, որ ՉԼ գավաթը մարզադաշտ դուրս կբերեն նախկին ֆուտբոլիստներ «Ինտերից» Խավյեր Զանետին և «Միլանից» Ֆրանկո Բարեզին: Հիշեցնենք, որ ՉԼ եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 28-ին: