տուն Լուրեր Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են

Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են

87
0

Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16-ով նվազել են։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը՝ 2019 թ. առաջին եռամսյակի գործունեության արդյունքները ներկայացնելիս։

Դուրյանը նշեց, որ անչափահասների կողմից իրականացվող հանցագործություններն անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել են. «Նախորդ տարի անչափահասների կողմից իրականացվել է հանցագործության 66 դեպք, այս տարի 62: Նաև չորս ամսվա արդյունքներում է նվազում աձանագրվել»:

Նրա խոսքով՝ անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը անցած տարվա երեք ամիսների ընթացքում կազմել են 22 դեպք, այս տարի՝ 10:

«Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղած հանցագործությունները նախորդ տարի եղել է 19, այս տարի՝ 14: Ընտանիքում անչափահասի նկատմաmբ բռնության դեպքերը նախորդ տարի եղել են երկուսը, այս տարի` մեկը»,- ասաց նա: