Հնդկաստանի Լուդխիանա քաղաքում անչափահաս տղան սելֆի անելիս կրակել է իր գլխին, հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով The Telegraph-ին
Ռամանդիպ Սինգխ անունով պատանին փորձել է քրոջ հետ հոր ատրճանակը գլխին պահած սելֆի անել: Սակայն հեռախոսի կոճակը սեղմելու փոխարեն սեղմել է ատրճանակի ձգանը:
Դժբախտ դեպքի պահին երեխաները տանը մենակ են եղել: Հարևանները լսել են կրակոցի ձայնը և անմիջապես շտապ օգնություն են կանչել: Տղային տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: