2014 թվականի արվեստի շուկան ռեկորդ է սահմանել վաճառքի ծավալներով։
Բոլոր աճուրդներում վաճառված արվեստի գործերի ընդհանուր գումարը կազմել է 15.2 մլրդ դոլար, ինչը 26 տոկոսով ավելին է, քան 2012 թվականին։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով Artprice ընկերության զեկույցին։
Նախորդ տարին ռեկորդային է եղել նաև 1 միլիոն դոլարից ավել գին ունեցող արվեստի գործերի վաճառքի տեսակետից։ Դրանց թիվը կազմել է 1679, 125 արվեստի գործի համար վճարվել է ավելի քան 10 մլն դոլար։
Ամենամեծ պահանջարկն ունեցել են փոփ-արտի ամերիկացի արքա Էնդի Ուորհոլի աշխատանքները, որոնց համար վճարվել է 569 մլն դոլար։ Երկրորդ տեղում Պաբլո Պիկասոն է՝ 375 մլն դոլար, երրորդում՝ Ֆրենսիս Բեքոնը՝ 270 մլն դոլար։