տուն Լուրեր Անցած 3 օրում արձանագրվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 39...

Անցած 3 օրում արձանագրվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 39 մարդ

106
0

vostikanutyunԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 28-ը:

Բացահայտվել է գողության եւ խարդախության` 8-ական, յուրացման` 4, ավազակային հարձակման, կողոպուտի եւ մաքսանենգության  1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, գողության 2 եւ խարդախության 1 դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 39-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: