տուն Լուրեր Անցած 3 օրում արձանագրվել է 23 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 36...

Անցած 3 օրում արձանագրվել է 23 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 36 մարդ

64
0

vostikanutyun231Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 12-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 51 դեպքից բացահայտվել է 42-ը:

Բացահայտվել է կողոպուտի` 3, գողության` 18, խարդախության` 14, յուրացման, մաքսանենգության եւ խուլիգանության` 2-ական, ապօրինի ծառահատման եւ կաշառակերության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 5 եւ գողության 2  դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է, 36-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: