տուն Լուրեր Անցած 1 օրում արձանագրվել է 6 ՃՏՊ, կա 6 վիրավոր

Անցած 1 օրում արձանագրվել է 6 ՃՏՊ, կա 6 վիրավոր

94
0

8

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության 12, խարդախության 4 և խուլիգանության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: