տուն Լուրեր ANCA-ն դատապարտել է Tesla ընկերության հիմնադրի այցը Թուրքիա

ANCA-ն դատապարտել է Tesla ընկերության հիմնադրի այցը Թուրքիա

96
0

«Հայ դատի» հանձանախումբը (ANCA) դատապարտել է ավտոմեքենաների համար Էլեկտրական շարժիչներ արտադրող ամերիկյան Tesla ընկերության հիմնադիր Էլոն Մասքի այցը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Աթաթուրքի  դամբարան:

Timeturk լրատվական կայքի փոխանցմամբ՝ ANCA-ն նաև դատապարտել է այն հանգամանքը, որ Մասքը սոցցանցում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա կանգնած էր Էրդողանի կողքին:

Միջանկյալ նշեք, որ Թուրքիա մեկնած Մասքը հանդիպել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը քննարկել էին Tesla-ի և թուրքական ընկերությունների համագործակցության հարցը: Հանդիպման ժամանակ բարձրացվել էր նաև Թուրքիայի ավտոտրանսպորտի էլեկտրաֆիկացման հարցը:

Լուսանկարների վերաբերյալ ANCA-ն գրառում էր արել Twitter-ի էջում:

«Մասքը մահացած բռնապետ Աթաթուրքի հետ իր լուսանկարն էր հրապարակել: Մասքը`  կենդանի բռնապետ Էրդողանի հետ»:

Աղբյուր` Ermenihaber.am